/ Վկայություններ / Ծեր Հովսեփը վռնդում է փորձությանը (սատանային)

Ծեր Հովսեփը վռնդում է փորձությանը (սատանային)

Ծեր Հովսեփը վռնդում է փորձությանը (սատանային)

 

Աթոսի վանքերից մեկում մի աբեղա, որ պարտիզպանի հնազանդությունն ուներ և պարտեզի տնակում էր մնում, ամեն գիշեր լսում էր, որ պարտեզի դռան զանգը հարվածում էր և արթնանում էր: Այնուհետև քայլքի ձայն էր լսում, որ աստիճաններով իջնում էր նկուղ, և զգում էր, որ ինչ-որ մեկը գործիքներն ու բուսադեղերն էր խառնում: Քահանան նրան լսում էր, բայց նաև մտովի տեսնում, կարծես, մի ստվերի: Սա պատահում էր ամեն գիշեր: Քահանան շատ էր նեղվում: Այնուհետև տունը սկսում է ճոճվել, կարծես, թե երկրաշարժ լիներ: Սակայն հետո իմանում է, որ միայն այնտեղ էր դա տեղի ունենում, մինչդեռ վանքում ամեն բան հանդարտ էր: Վանահայրը նրան ասում է, որ պատարագներ մատուցի ու ջրօրհնեքի կարգեր կատարի, սակայն կրկին նույն էր շարունակվում: Այնտեղ՝ պարտիզպանի տանը, նախկինում բանվորներ էին մնացել, ինչ-որ խռովություններ էին եղել, և զգացվում էր, որ սատանան իրավունքներ էր ձեռք բերել:

Այդ ժամանակ աստվածային նախախնամությամբ այնպես եղավ, որ աբեղան ծեր Հովսեփ Քարանձավաբնակի (Իսիխաստ) մասունք ձեռք բերեց: Նա բարեպաշտորեն մասունքը պարտեզ է տեղափոխում ու խնդրում. «Ծեր Հովսե՛փ, ուզում եմ, որ ինձ ապացուցես, որ Աստուծո մոտ համարձակություն ունես, որովհետև այսքան ժամանանակ տանջվում եմ այդ ստվերի պատճառով, որ տեսնում եմ ու լսում, ինչպես նաև երկրաշարժի պատճառով»:

Առաջին գիշերվանից սկսած ամեն բան դադարեց: Այդ ժամանակից պարտիզպանը հավաստիացավ, որ ծեր Հովսեփն Աստուծո առաջ համարձակություն ունի:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Άγιος Ιωάννης ο Πρόδρομος», Άγιον Όρος 2011.

 

 

Ծեր Հովսեփը վռնդում է փորձությանը (սատանային)

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com