/ Վարք Սրբոց / Սբ. վկաներ Ադրիանոս և Եվբուլոս Վանեցիներ

Սբ. վկաներ Ադրիանոս և Եվբուլոս Վանեցիներ

Սբ. վկաներ Ադրիանոս և Եվբուլոս Վանեցիներ

Սբ. վկաներ Ադրիանոս և Եվբուլոս Վանեցիներ

(IV դ. սկիզբ)

Փետրվարի 3/16

Սբ. վկաներ Ադրիանոսն ու Եվբուլոսը ծագումով Վանից էին և, փափագելով տեսնել Քրիստոսի խոստովանողներին ու մարտիրոսներին, գնացին Կեսարիա, որտեղ շատերն էին նահատակվում: Եվ այնտեղ, երբ հայտնի դարձավ, որ քրիստոնյաներ են, Փիրմիլիանոս իշխանի առջև բերվեցին ու Քրիստոսին համարձակությամբ խոստովանելով, մեջքներին ու կողերին ծեծվեցին և ուրիշ չարաչար տանջանքերի ենթարկվեցին: Բայց քանի որ Քրիստոսի խոստովանության մեջ ամուր ու անփոփոխ մնացին, իշխանը դրա համար  շատ բարկացավ և գազանների առջև նետեց նրանց, որպեսզի խժռվեն: Եվ երանելի Ադրիանոսը, առաջինը նետվելով մի առյուծի, դրա դեմ հույժ արիաբար մենամարտեց ու, քանի որ անվնաս մնաց, գլխատվեց: Ապա սբ. Եվբուլոսին իշխանը սկզբում հաճոյախոսեց և շատ խնդրեց, որ Քրիստոսին ուրանա, սակայն քանի որ նա ոչինչ համարեց հաճոյաբանություներն ու հորդորները, նետվեց նույն առյուծի առջև, որին հաղթելով ու նույնպես անվնաս մնալով, գլխատվեց: Եվ այսպես երանելիներն ստացան մարտիրոսության անապական պսակները:

 

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի:

 

Աղբյուր. Ὁ Μέγας Συναξαριστής τῆς Ὀρθοδόξου Ἐκκλησίας, τ. Β΄, Ἀθήναι 1964.

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com