Վանահոր ծայրաստիճան խոնարհությունը
Մի անգամ վանահայր պապա-Թանասիս[1] (Աթանաս) Գրիգորացին († 1953) մի վանականի հետ իր աշխատասենյակում էր գտնվում: Այդ վանականը դյուրագրգիռ էր և զրույցի ընթացքում իր կարծիքը պարտադրելու համար ապտակում է վանահորը: Այդ պահին երևում է վանահոր առաքինության մեծությունը. որևէ կերպ հակազդեցություն ցույց չի տալիս` ո՛չ զայրանում, ո՛չ էլ որևէ բան է ասում: Նա միանգամայն խաղաղ կերպով վերցնում է վանահոր ձեռնափայտն ու եկեղեցի գնում (սկսել էր երեկոյան ժանակարգությունը), և սաղմոսերգում այնպես սովորական, կարծես, ոչինչ էլ չէր պատահել:
Այդ պահից ոչինչ ո՛չ ասում, ո՛չ էլ վանականի դեմ ուղղված որևէ գործողություն է կատարում, մինչդեռ, որպես վանահայր, կարող էր անգամ նրան վանքից վտարել: Սակայն ոչ էլ պարզ նկատողություն է նրան անում ուղղվելու համար: Միայն սրտագին աղոթում է նրա համար:
Եվ այդպես, տարիներ հետո, երբ վանականն իր կյանքի մայրամուտին է հասնում, Քրիստոսն ու Աստվածամայրը չեն թողնում նրան, որովհետև, թեև բարկության կիրքն ուներ, սակայն շատ էր նվիրվել իր վանքին ու աշխատել նրա ու ողջ սուրբ Լեռան համար: Նա, ինքնազգացողության ու ապաշխարության գալով, վանահորն է խնդրում: Զղջմամբ խոնարհվում է նրա առջև և խնդրում, որպեսզի իրեն ների, որ համարձակվել է ձեռք բարձրացնել ու հարվածել:
Այդ ժամանակ հայր Աթանասն օգնելու նպատակով նրան ասում է.
-Թանկագին հա՛յր, ողջ կյանքդ մաքառել ես վանքեր կառուցելու համար: Այդ բոլորը լավ է: Սակայն այս վիճակում, որ հիմա գտնվում ես, տեսե՞լ ես որևէ նախապատրաստություն:
-Ների՛ր ինձ, ների՛ր ինձ,- ասում էր վանականն ու հեկեկալով լացում:
-Այն ժամանակ ես քեզ անմիջապես ներեցի: Բայց հիմա լավ արեցիր ու ինձ կանչեցիր, որ ներման (արձակման) աղոթք քեզ կարդամ:
Այդպես վանականն ապաշխարությամբ խաղաղ ննջում ու բարի վախճան է ունենում:
Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.
[1] «Παπά» նշանակում է տեր, քահանա: Հունաստանի ուղղափառ վանքերում քահանաներին հաճախ այդպես են դիմում (թրգ.):