Դուք ինչ-որ Սուրբ ունեք
(Հատված «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)
Ֆլորինայի[1] Պերազմա շրջանից Պավլոս (Պողոս) քահանա Տրիգոնիդիսը Ծերից լսում է, որ Աթենքից մի գեներալի կին քաղցկեղով հիվանդ է: Գեներալը Ծերի մոտ է գնացել և արցունքներով օգնություն խնդրել. նույն օրը նրա կնոջը վիրահատարան էին տարել: Ծերը նրան ասում է. «Հոգի՜ս, բարի՜ մարդ, մի՛ նեղվիր, կինդ առողջ է»: Գեներալը հավատում է Սրբի խոսքերին, օրհնություն է վերցնում ու Աթենք վերադառնում: Հիվանդանոցում վիրաբույժը նրան ասում է. «Դուք ինչ-որ Սուրբ ունեք. ձեր կինը շատ մաքուր է, շատ առողջ»:
Հաջորդ օրը գեներալը կրկին Աթոս է մեկնում, որ Ծերին շնորհակալություն հայտնի:
Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Ιερομονάχου Ισαάκ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.
Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.
© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1] Քաղաք հյուսիսային Հունաստանում:
Դուք ինչ–որ Սուրբ ունեք