Լուսավորի՛ր խավարս
(հատված սբ. Գրիգոր Պալամասի վարքից)
Սբ. Գրիգոր Պալամասի վարքում հետևյալն ենք կարդում. «Մի օր, երբ միայնակ հանգստանում էր և իր բոլոր մտքերն ուղղված էին ինքն իրեն ու Աստծուն, հանկարծ առաջին հայտնվում է մի շատ համեստ ու պատվելի մարդ՝ Հովհաննես Աստվածաբանը, և զվարթ աչքերով նայելով Գրիգորին՝ ասում. «Զավա՛կս, եկա՝ առաքված լինելով սրբազնագույն ու բոլորի Թագուհու կողմից, որպեսզի քեզ հարցնեմ, թե ինչու՞ ես յուրաքանչյուր ժամի բղավում առ Աստված՝ ասելով.
-Լուսավորի՛ր խավարս, լուսավորի՛ր խավարս…
-Իսկ ուրիշ ի՞նչ խնդրեմ, երբ որ կրքերով ու մեղքերով եմ լեցուն, քան ողորմության արժանանալ ու լուսավորվել, որպեսզի իմանամ ու կատարեմ Նրա սուրբ կամքը,- պատասխանում է Գրիգորը:
Այդժամ Ավետարանիչն ասում է.
-Ամենքի Տիրուհին իր ծառայի՝ իմ միջոցով սահմանում է, որ Ինքն ու ես ուզում ենք քեզ օգնական լինել:
Իսկ Գրիգորը կրկին հարցնում է նրան.
-Իսկ իմ Տիրոջ Մայրը որտե՞ղ է ուզում ինձ օգնել՝ այս, թե՞ հաջորդ կյանքում:
-Ե՛վ այս, և՛ ապագա կյանքում,- պատասխանում է Աստվածաբանը:
Աստվածամոր խոստումներով այս ասելով ու նրա սիրտն անասելի բերկրանքով լցնելով՝ Աստվածաբանն անհետանում է»:
Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Αγίου Νικοδήμου του Αγιορείτου, Νέον Εκλόγιον, Αθήναι 1974.