/ Հոդվածներ / Մորֆուի Մետրոպոլիտը՝ երեխաների դիմակ կրելու մասին

Մորֆուի Մետրոպոլիտը՝ երեխաների դիմակ կրելու մասին

 

«…Ձեր երեխաները ձեր աչքի լույսն են: Ե՛վ աչքերը, և՛ բերանը դեմք են ուզում, որ Աստծուն տեսնեն առանց դիմակի: Եթե մեր երեխաներին հիմիկվանից դիմակների սովորեցնենք, 20 տարուց հետո «դևերի» հասարակությունը կլինի: Ո՛չ մարդկանց, այլ՝ «դևերի»:
Գիտե՞ք՝ թե հին հույները ե՞րբ էին դիմակ կրում՝ ողբերգությունների ու կատակերգությունների ժամանակ:
Իմ կարծիքն է, որ որևէ ձև գտնեք, որ ձեր երեխաները երբե՛ք դիմակ չկրեն: Սա՛ է իմ կարծիքը: Պատասխանատվությամբ են ասում: Նախընտրելի է, որ մնանք որոշ տարիներ, որոշ ամիսներ առանց, այսպես կոչված, Եվրոպայի գիտելիքի: Մի գիտելիք էլ լինի՞…
Լսու՞մ եք՝ ձեր տները դպրոց դարձրեք: Ձեր տները եկեղեցի՛ դարձերեք: Ձեր տները դեղատու՛ն դարձրեք: Քիչ ժամանակ անց կասեն, թե «դեղերը վերջացան»: Ուզում են հասարակությանը դեպի քաոս առաջնորդել, որ այդ ժամանակ, սարսափած ու տագնապած ասենք՝ «պատվաստում», «բերեք մեզ պատվաստանյու՜թը»:
Հետևաբար, մեր կամքն են ուզում, մեր ազատությունն են ուզում: Չեն ուզում գողանալ, պարզապես, եվրոպական մեր իրավունքները: Չխաբվե՛նք դրանով: Մեր անմահ հոգին են ուզում»:

 

Մորֆուի Մետրոպոլիտ Նեոֆիտոս
(Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցի)

 

Թարգմանությունը հունարենից՝  Արամ Հարությունյանի:

Աղբյուր. www.romfea.gr

Հ.Գ. Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կարծում եմ, որ Նեոֆիտոս Սրբազանի բերանով խոսում է Ուղղափառ Եկեղեցու ողջ առողջ ու ողջամիտ հատվածը:

Մնանք Տիրոջ կամքի գործադրման ու առաքինի կյանքի մեջ ու մեր ողջ ուժերով պայքարենք հանուն ճշմարտության, հանուն արդարության և հանուն մեր ազատությունների, որ, երբ գործադրվում են Տիրոջ կամքի համաձայն, աստվածային են և առանց դրանց, այսինքն՝ հիմանարար աստվածատուր ազատությունների, անհնար է մարդու կյանքի բնականոն ու ստեղծարար ընթանցը:

Ուրախ եղե՛ք, հոգով ու մարմնով առո՛ղջ եղեք և միշտ պայպարե՛ք աստվածատուր ձեր ազատությունների համար:

Հայր Հերոնիմոս Մայիլյան 

 

 

 

Մորֆուի Մետրոպոլիտը՝ երեխաների դիմակ կրելու մասին

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com