Սբ. Տիքոն Զադոնսկացի
(1724- 1783 թթ.)
Աղոթքի մասին
Ամեն ժամ և ամեն րոպե մենք Աստուծո օգնության կարիքն ունենք: Այնպեսոր, ո’վ քրիստոնյա, եթե ցանկանում ես բարեպաշտ ապրել, ճշմարիտ քրիստոնյա լինել և փրկվել, Աստծուն մշտապես աղոթիր ու ջանասիրությամբ օգնություն խնդրիր նրանից: Աստված ըստ իր մարդասիրության, ինչպես որ պատվիրել է մեզ աղոթել և ամենայն բարիք իրենիցխնդրել, այնպես էլ մեզ խոստացել է տալ մեր խնդրածը`այն, ինչ որ առավել անհրաժեշտ է մեր փրկության համար. «Խնդրեցե’քԱստծուց, ևնակտաձեզ, փնտրեցե’քևկգտնեք, բախեցե’ք, ևկբացվիձերառաջ.որովհետև, ովորուզի, ստանումէ, ովորփնտրի, գտնումէ, ևովորբախի, նրաառաջկբացվի»(Մատթ. 7, 7-8)։ Իմացի’ր, սիրելի’ս, ինչպես որ թռչունն է առանց թևերի, զինվորն առանց զենքի, այնպես էլ քրիստոնյան` առանց աղոթքի: Քրիստոսին ջանասիրությամբ աղոթիր և քեզ նրա իշխանությանը հանձնիր, և նա իր մարդասիրությամբ կուղղի և քեզ հավիտենական կյանքին ու երանությանը կտանի: Միայն թե ինքդ էլ ջանա և զգուշացիր, և նա, քո ջանքը տեսնելով, ամեն ինչում քեզ կօգնի: Հաճախ և ջանասիրությամբ կարդա. «Երանինրանց, ովքերանբիծուղիենբռնելևընթանումենՏիրոջ օրենքով» (Սաղմ. 118, 1)։
Մահվան մասին
Մահը կարող է մարդուն զղջման դրդել: Մահը մեզ հայտնի է և անհայտ. հայտնի է, որովհետև բոլորս էլ մահանալու ենք. անհայտ է, որովհետև չգիտենք, թե ե՛րբ, ինչպե՛ս և որտե՛ղ կմահանանք: Որքան շատ ենք ապրում, մեր կյանքն այնքան կարճանում է, մեր օրերը կրճատվում են, ու մահվան ենք մոտենում: Եվ արդեն այսօր նրան ավելի մոտ ենք, քան երեկ, այս ժամին` քան նախորդին: Մահը յուրաքանչյուրի հետևից աննկատելիորեն քայլում է և կհափշտակի նրան այն ժամանակ, երբ նա չի սպասում:
Գրեթե բոլոր մարդիկ, հատկապես քաջառողջները, այսպես են մտածում. «Ես դեռ կապրեմ, իմ մահը դեռ չի երևում. կհավաքեմ ու հավաքած բարիքներով կհագենամ»: Բայց այստեղ մարդուն մահն է անսպասելիորեն վրա հասնում, և ապա նրա բոլոր երազանքներն ու ծրագրերը կործանվում են: Շուտ է մահանում նա, ով երկար կյանքի մասին էր երազում: Թե’ աշխարհը, և թե’ իր մարմինն է աշխարհում թողնում նա, ով ցանկանում է հավաքել ու հարստանալ: Այսպիսով, քրիստոնյանե’ր, վախճանը մեզ անհայտ է: Մարդասերն Աստված, մեր մասին հոգալով, մեր վախճանը մեզանից անհայտ է դարձրել, որպեսզի դրանմիշտ պատրաստ լինենք ու ճշմարիտ ապաշխարության մեջ մնանք: Ինչով որ մարդն այս աշխարհից գնա, դրանով էլ Քրիստոսի դատաստանին կհայտնվի:
Մեղավորնե’ր, այս խոսքի մասին ուշադիր մտածենք և ապաշխարենք, որպեսզի անդենական աշխարհ առանց մեր մեղքերի գնանք և Աստուծո դատաստանի առջև հայտնվենք: Գթասիրտն Աստված մեզ շնորհ ու ողորմություն է խոստացել, բայց ոչ` վաղվա օրը: Եկե’ք դրա մասին հիշենք, քնից արթնանանք: Մեր մահվան մասին հիշելով` ինքներս մեզ ուղղենք, մահվանը պատրաստվենք ու երանությամբ ննջենք. «Երանի այն մեռելներին, որոնք այժմվանից իսկ ննջեցին ի Տեր» (Հայտ. 14, 13):Ի Տեր է մահանում նա, ով ապաշխարությամբ, հավատքով ու ճշմարիտ աղոթքով է մահանում: Այդ ժամը բոլորիս համար է ահեղ: Բոլոր սրբերն այդ ժամին նայել ու լաց են եղել և այդպիսով մարդասերն Աստուծո ողորմությոինն են շարժել, որ այդ ժամին իրենց օգնի: Հետաքրքիր է, որ սրբերը, նայելով այդ ժամին, լալիս են, իսկ մեղավորները չեն արտասվում, թեպետ ամեն օր իրենց մահացող եղբայրներին են տեսնում:
Դժբա’խտ մեղավորներ, ինչու՞ ենք մենք քնած: Բանսարկուն գողի պես մեր փրկությունը փախցնում է: Մեր հիշողության մեջ այս ժամանակը գրենք ու պատրաստ լինենք: Այս ժամից սկսած մարդը կա՛մ հավիտյանս երանելի կա՛մ հավիտյանս դժբախտ կլինի: Դեպի հավիտենականություն դռներն այստեղ բոլորի համար են բացվում: Այս կետից սկսած մարդը կա’մ սկսում է հավիտյան ապրել, կա’մ հավիտյան մահանալ: Որտե՞ղ են նրանք, ովքեր մեզանից առաջ բարիքներով և շքեղության մեջ են ապրել, բայց անզեղջության մեջ են եղել: Այս աշխարհից հեռացել են, իրենց բոլոր զվարճանքները թողել ու գտնվում են իրենց վայրերում, սպասելով վերջին Դատաստանին, որտեղ ըստ իրենց գործերի ամեն բան կհատուցվի: Այնպես որ, քանի դեռ այդ ժամը չի եկել, մաքուր սրտով մեր Աստծուն դառնանք, հավատքով ու ապաշխարությամբ հաշտվենք նրա հետ ու հավիտենական կյանքը կստանանք: Մեզ դրան են կոչ անում ու աղաչում սուրբ առաքյալներն իրենց գրվածքներում: «Արդ` պատգամավորներ ենքՔրիստոսի, որպեսթեինքնԱստվածմեզնովկոչուղղերձեզ. աղաչումենքհանունՔրիստոսի, որհաշտվեքԱստծուհետ. որովհետևՆրան, ովմեղքըչէրճանաչել,Աստվածմեզհամարմեղավոր արեց, որպեսզիմենքնրանո՛վԱստծուարդա
Սբ. Տիքոն Զադոնսկացի
© www.orthodoxkyanq.org