Ուշադրություն երևակայությանը
–Գե΄րոնդա, ասել եք, որ աղոթքի ժամանակ պետք է խուսափենք Քրիստոսի կայնքից տարբեր պատկերներ մտաբերել և այլն: Ինչու՞:
-Որպեսզի սատանան երևակայություններով մեզ չմոլորեցնի: Երևակայությունը բարի է, մեծ զորություն է, եթե ճիշտ արժևորվի: Օրինակ՝ որոշ մարդիկ կարող են հիմա մի բնապատկեր տեսնել և մի տարի հետո դա ճշգրտորեն հիշեն, ինչպես որ կա և նկարեն: Դա մի կարողություն է, որ Աստված է մարդուն տալիս, բայց սատանան այն օգտագործում է: Նրանք, որ մոլորվում են, այն, ինչ տեսնում կամ կարդում են, երևակայում են, ինչպես ուզում են և այդ երևակայական պատկերից հետո այն իրականության տեղ են հավատում: Որպեսզի այս խեղճերը օգնություն ստանան, կարիք ունեն մեծ հետամտության, որովհետև սատանան նրանց շարունակ խաբում է:
Դրա համար, ով ի բնե երևակայություն ունի, պետք է մտահոգվի, երբ իրեն ասում են, որ ճիշտ չի մտածում և իր մտքի առաջ հարցականներ դնի: Մի պարզ կնոջ էի ճանաչում, որ շարունակ աղոթում էր և Քրիստոսին խնդրում, որ Նրան այս կյանքում տեսնի, քանի որ, ինչպես ասում էր, մյուս կյանքում Նրան չի տեսնելու: Քրիստոս իսկապես հայտնվում է նրան սբ. Հաղորդության ժամանակ սբ. Սկիհի մեջ, որպես մանուկ, արյունոտ մազերով և հետո անհայտանում: Եվ այդպես կարողանում է հաղորդվել: Այս դեպքից հետո թշնամին սկսում է ծաղրել նրան այն մտքով, որ ինչ-որ բան է: Դրանից հետո երևակայությամբ էր նրան ծաղրում և շարունակ կինոնկարներ նրան ներկայացնում: Երբ մի անգամ աշխարհ[1] դուրս եկա, նրան մի տան մեջ հանդիպեցի և լսեցի երևակայությունները, որ ասում էր այնտեղ հավաքված տղամարդկանց ու կանանց: Սարսափ ապրեցի, որ նրան ուշքի բերեմ: Միակ լուծումն այն էր, որ բոլորի առաջ նրան մի զորավոր հարված տվեցի, որպեսզի իր մոլորությունները հայտնի դառնան ու խոնարհվի:
-Նրա երևակայությու՞նն էր:
-Երևակայություն և մոլորություն:
–Գե՜րոնդա, դրանք իր խոստովանահորը չէ՞ր ասում:
-Գիտես՝ ի՞նչ է լինում: Սատանան այդ տեսածներով նրանց խաբում է, չեն մտահոգվում ու չեն մտածում, որ պետք է խոստովանահորն ասեն: Ի՜նչ վարպետ է սատանան: Սարսափելի՜:
Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Γ΄, Πνευματικός αγώνας, εκδ. Ιερόν Ησυχαστήριον ¦Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος§ Σουρωτή Θεσσαλονίκης 2007.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1] Այսպես են արտահայտվում աթոսացի վանականները, երբ տարբեր առիթներով սբ. Լեռից դուրս են գալիս: