/ Խրատանի Սրբոց / Խղճմտանքը տանջում է

Խղճմտանքը տանջում է

 Խղճմտանքը տանջում է

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Ֆրանսիայում, որ թեև զարգացած երկիր է, թերզարգացած չէ, վերջերս[1] 80.000 մարդ մահմեդական դարձան: Ինչու՞: Որովհետև մեղքը նորաձևություն են դարձրել: Բայց տեսնում ես, նրանց խղճմտանքը տանջում է, և ցանկացան այն մեղմել: Եվ ինչպես հին հույները 12 աստվածներին էին գտել, որպեսզի իրենց կրքերն արդարացնեին, այդպես էլ սրանք փնտրեցին ու գտան մի կրոն, որ իրենց կրքերն արդարացնի, որպեսզի այդ հարցում իրենց հանգստություն տա: Իսլամն ինչ-որ կերպ նրանց ձեռնտու է. թույլատրում է ունենալ որքան կին ցանկանում են, մյուս կյանքում մի լեռ փլավ է խոստանում, մի լիճ մածուն, մի գետ մեղր… Եվ որքան որ մեղք ունենան, եթե նրանց տաք ջրով լողացնեն, երբ մեռնում են, մաքրվու՜մ են: Ալլահի մոտ են գնում մաքրվա՜ծ: Էլ ի՞նչ են ուզում: Ամեն ինչ ձեռնտու՜ է: Սակայն ֆրանսիացիները հանգստություն չեն գտնի: Հանգստության են ձգտում, սակայն չեն հանգստանալու, որովհետև կրքերն արդարացում չունեն:

Մարդիկ ինչ էլ որ անում են, եթե անգամ անզգա են, կրկին հանգստություն չեն գտնում. ուզում են անարդարացին արդարացնել, սակայն ներքուստ տանջվում են, վայրենացած են: Դրա համար էլ զվարճանք են փնտրում, վազում են ծնծղաների, հարբում, հեռուստացույց դիտում, այսինքն՝ ժամանակ վատնում, որպեսզի մոռացության տրվեն, որովհետև խղճմտանքը տանջում է: Եվ երբ քնում են, կարծում ես, թե խաղաղվու՞մ են: Տեսնում ես՝ խղճմտանք գոյություն ունի: Առաջին Սբ. Գիրքը, որ Աստված նախամարդկանց տվեց, խղճմտանքն է, և մենք հիմա մեր ծնողների միջոցով այն (այսինքն՝ խղճմտանքը) կրում ենք որպես լուսապատճեն: Մարդ որքան էլ որ արհամարհի խղճմտանքը, իր ներսում կրկին տանջվում է: Դրա համար են ասում. «Որդը նրան ուտում է»: Այո՛, չկա ավելի քաղցր բան, քան երբ մարդու խղճմտանքը հանգիստ է: Իր մեջ թևեր է զգում, թռչում է:

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Α΄, Με πόνο και αγάπη για τον σύγχρονο άνθρωπο, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

© Ιερόν Ησυχαστήριον Μοναζουσών «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος»

© www.orthodoxkyanq.org

[1] Ասվել է 1988թ. նոյեմբերին:

Խղճմտանքը տանջում է

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com