Կիրակի Երկրորդ Գալստյան
Կիրակի Երկրորդ Գալստյան
(«Անմիս» կիրակի)
Մեծ Պահքին նախորդող երկու կիրակիներով (Մաքսավորի ու փարիսեցու և Անառակ որդու) Եկեղեցին մեզ քաջալերում էր մեղավորների հանդեպ Աստուծո ողորմածությամբ: Բայց որպեսզի մենք անհոգության ու հանձնապաստանության մեջ չընկնենք, այս երրորդ կիրակիի խորհրդով մեզ հիշեցնում է այն մասին, որ Ողորմածն Աստված միաժամանակ արդարադատ է և յուրքանչյուրիս հատուցելու է ըստ մեր արարքների: Ուստի մեր առջև կրկին պարզվում է պահքի բուն նպատակը` ապաշխարությունը:
«Երբ երկիր դու գաս փառքով, Աստվա՛ծ,
Եվ բոլորը սարսափեն,
Ատյանի առջևից գետը ձգվի հրե,
Եվ գրքերը բացվեն,
Ծածուկները հրապարակվեն,
Այնժամ, Դատավո՛ր ամենաարդար,
Անշեջ հրից ինձ ազատիր
Եվ արժանացրու՛, որ քո աջից ես կանգնեմ»:
Շարական Տրիոդիոնից
Կիրակի Երկրորդ Գալստյան