<Անմահ ջուրը>
Մեծ Լավրացի մի տարեց ծեր հիվանդ էր ու մահճակալին գամված: Երկար ժամանակ տևեց նրա հիվանդությունը և սպասում էին, որ կննջի:
Մի օր իր հնազանդ վանականին պատվիրում է իրեն Սբ. Աթանաս Աթոսացու այազմայից` օրհնված աղբյուրից ջուր բերել: Վանականը վերցնում է ջրի տարան, սակայն ծուլանում է գնալ մինչև այազմա և մի մոտակա աղբյուրից է ջուր լցնում: Սպասում է ժամանակ անցնի, որպեսզի ծերը չհասկանա, թե չի գնացել այազմա: Եվ այսպիսով, ջուրն իր հիվանդ ծերին է տանում: Ծերն այն ընդունում է հավատքով՝ որպես այազմա. խաչակնքվում է, խմում և տարօրինակ կերպով առողջանում: Այդ պահին վանականի խիղճն իրեն տանջում է ու իր մեղքը խոստովանում: Այդ պահից այդ աղբյուրի ջուրն «անմահ» են կոչում:
Հունարենից թարգմանությունը՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτηκη παραδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον <Άγιος Ιωάννης Πρόδρομος>, Άγιον Όρος 2011.
<Անմահ ջուրը>