Միասեռականի ապաշխարություն
(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)
Անծանոթի վկայություն. «Մի անգամ հայտնի միասեռական մի ուսանողի տեսա, ով եկել էր սբ. Պաիսիոսին տեսնելու: Նա սրբի հետ զրույցից հետո զղջաց ու ապաշխարեց, փոխեց իր կյանքը: Հետո նրան հանդիպեցի Սալոնիկում, հսկումների ժամանակ: Կանգնում էր հետնամասում մի սյունի տակ ու հորդառատ արցունք էր թափում, լուռ ու հանդարտ արտասվում: Հիանում էի Աստծո ողորմածությամբ և մարդու ապաշխարությամբ, բայց և սրբի շնորհով, որ կարողացավ «անարգի միջից դուրս հանել պատվականը[1]»: Նրան կրկին հանդիպեցի Պանագուդայում[2]: Իր նման գայթակղված ուրիշ երիտասարդների էր բերել, որպեսզի նրանք էլ ապաշխարության գան»:
Սուրբը երիտասարդներին դիմելիս, հատկապես, շեշտում էր մարմնավոր մաքրության մասին՝ ասելով. «Գիտցեք, այն երիտասարդներն, ովքեր այսօր մաքուր են մնում, դատաստանի ժամանակ Եկեղեցու նահատակների հետ կդասվեն»:
Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.
Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.
© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1] Հմմտ. Երեմ. 15.19:
[2] Սբ. Պաիսիոսի խցի անունը: