Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն
Առաքելական թուղթ. Եբր. 9, 11-14:
Ավետարան. Մարկ. 10, 32-45:
Այս կիրակի Ուղղափառ Եկեղեցին նշում է սբ. Մարիամ Եգիպտացու հիշատակը: Այն նշվում է նաև ապրիլի 1-ին: Եկեղեցու Մեծ Ժամագրքում գրված է. «Քանի որ մոտենում ենք սուրբ Պահքի ավարտին, սահմանվել է, որ սրբուհին այսօր տոնվի` ծույլերին քաջալերելու և մեղավորներին ապաշխարության հորդորելու համար»:
…
Սրբուհի Մարիամը կենդանի օրինակ է զղջման-ապաշխարության զորության: Չնայած որ մինչև գլուխը խրվեց մեղքի աղտի մեջ, զղջաց, ապաշխարեց դրա համար և Աստծո ողորմության Շնորհով Հերշտակների մաքրությանը հասավ:
Բոլորս կարող ենք ճեփ-ճերմակ դառնալ, հերիք է անկեղծորեն զղջանք ու ապաշխարենք: Այսօր Ուղղափառ Երկեցեցին սբ. Մարիամի համար հետևյալ շարականն է երգում. «Ո՜վ փառավորյալ Մարիամ, հեռանալով մեղքի խավարից և լուսավորվելով ապաշխարության լույսով, սիրտդ Քրիստոսին ընծայեցիր: Նա դա ընդունեց, որովհետև Նրա անբասիր ու սրբուհի Մոր բարեխոսությանը դիմեցիր …: Այդ իսկ պատճառով ո՛չ միայն ազատվեցիր քո մեղքերից, այլ նաև Հրեշտակների հետ ցնծում ես հավիտենապես»:
© www.orthodoxkyanq.org
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին նվիրված է սբ. Մարիամ Եգիպտացուն